Բացել լրահոսը Փակել լրահոսը
wesfwef (5)
A A
Հասարակություն

Ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկները ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում

Ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներն ու հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները մարդասիրական-բժշկական ակցիայի շրջանակում առաջին անգամ ծնունդ են ընդունել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքի հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Տղա է լույս աշխարհ եկել, մայրը հենց վերակենդանացման բաժանմունքում Հովհաննես անվանեց նրան։ Փոքրիկը ծնվել է 4 կգ 250 գ քաշով, հասակը՝ 49 սմ»,– պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժիշկ–անեսթեզիոլոգ Անատոլի Ախապկինը։

Նշվում է, որ հղի կինը Մարտակերտի շրջանային հիվանդանոց է դիմել` գանգատվելով որովայնի հատվածում ցավերից: Հիվանդանոցի վարչակազմը, իմանալով, որ հիվանդանոցում և քաղաքում մասնագետ չկա, որոշում է կայացրել օգնության դիմել ռուս խաղաղապահներին: