Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Տոկիո-2020. Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը պարտվեց և ավարտեց ելույթները

Հայաստանի ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանին չհաջողվեց մեդալ նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում:

73 կգ քաշային կարգի մրցումներում մեր մարզիկն արդեն առաջին մենամարտում պարտվեց ղազախստանցի Ժանսայ Սմագուլովին: Վեց րոպե պայքարից հետո կողմերից ոչ մեկին չհաջողվեց առավելության հասնել` 0:0: Ավաղ, ավելացված ժամանակում մրցակիցը վազարիի օգնությամբ հաղթանակ տարավ և մտավ հաջորդ փուլ:

Այդպիսով, Ֆերդինանդ Կարապետյանը ժամանակից շուտ ավարտեց ելույթները, քանի որ այս փուլում պարտվող մարզիկները չեն մասնակցում բրոնզե մեդալների համար սփոփիչ մրցաշարին: