Բացել լրահոսը Փակել լրահոսը
աին
A A
Հասարակություն

Ավտովթարի զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հաղրդել երեկ երեկոյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ․ այն տեղի էր ունեցել Շիրակի մարզում՝   «Ջարդի ձոր» կոչվող հատվածում։

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Ա Ի-ի և Է Ք-ի դիերը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ուղևոր Խ Ի-ի (մոտ 12 տարեկան աղջիկ, կենդանության նշաններ չեն եղել)։

Խ Ի-ն, տուժածներ Ա Գ-ն (ծնված 1982 թ), Լ Խ-ն (ծնված 1988 թ), Վ Խ-ն (ծնված 1989 թ), իսկ Գ Հ-ն՝ տեղի ուժերով, հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են 12 տարեկան աղջկա և Վ Խ-ի մահը, Ա Գ-ի և Լ Խ-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ Հ-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: