Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Օլիմպիական խաղեր. Հովհաննես Բաչկովը հաղթեց 1-ին մենամարտում և կհանդիպի ադրբեջանցու հետ

Հայաստանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով մեկնարկեց Տոկիոյի օլիմպիական խաղերը:

63 կգ քաշային կարգի մրցումների 1/16 եզրափակիչ փուլում մեր մարզիկը ուժերը չափեց Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ալստոն Ռայանի հետ: Հովհաննես Բաչկովը վստահ անցկացրեց մրցամարտը և մրցակցին պարտության մատնեց 5:0 հաշվով:

1/8 եզրափակիչում մեր բռնցքամարտիկը կհանդիպի ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևի հետ, որը ընթացիկ մենամարտում 5:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Յարոսլավ Խարցիվին: