Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hrazig
A A
Սպորտ

Օլիմպիական խաղեր. Հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը գրավեց 18-րդ տեղը

Հայաստանի մարզուհի Էլմիրա Կարապետյանը Տոկիոյում անցկացվող Օլինպիական խաղերին օդամղիչ ատրճանակ, 10մ կանանց մրցումներում 600 հնարավորից խոցելով 573 միավոր, աշխարհի ուժեղագույն 53 հրաձգուհիների պայքարում գրավեց 18-րդ հորիզոնականը:

 Նա չորս կրակահերթից հետո գտնվում էր առաջատարների խմբում, սակայն նախավերջին` 5-րդ կրակահերթում, կորցրեց 8 միավոր:

Եզրափակիչի փուլ մտնելու համար մեր մարզուհուն չհերիքեց ընդամենը 4 միավոր: