Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ». ունենալու ենք «Made in Armenia» քառօրյա ցուցահանդես (տեսանյութ)

«ԷՔՍՊՈ-2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսն այն եզակի հարթակներից է, որը կարող է մեր հայկական ընկերությունների համար բացել միջազգային շուկաներ տանող նոր ու մինչ այս անհասանելի թվացող դռներ։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ էկոնոմիկաի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։

Կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ 6 ամիս շարունակ ցուցահանդեսային հարթակում կներկայացնենք մեր երկիրը, մշակույթը եւ ներդրումային ներուժը, իսկ հայկական ընկերությունները կօգտվեն աշխարհին հայկականը ներկայացնելու եւ միջազգային գործընկերներ ձեռք բերելու հնարավորությունների լայն շրջանակից։ Այս քայլով մենք, իհարկե, նպաստելու ենք երկրի տնտեսական ակտիվության բարձրացմանը եւ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը։

Ցուցահանդեսի ընթացքում ունենալու ենք «Made in Armenia» քառօրյա ցուցահանդես, որին մասնակցելու ենք «էթնոթեք»՝ էթնիկ+տեխնիկական կոնցեպտով. հնի ու նորի այս հետաքրքիր համադրությամբ էլ ներկայանալու ենք աշխարհին։

Նշենք, որ Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ցուցահանդեսին մասնակցելու է 192 երկիր։