Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+olimpiada ginastika
A A
Սպորտ

Օլիմպիական խաղեր. մարմնամարզիկ Արթուր Դավթյանը առայժմ լավագույնն է հենացատկում

Հայաստանի մարմնամարզիկ Արթուր Դավթյանը գերազանց մեկնարկեց Տոկիոյում այս օրերին ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում:

Մեր մարզիկը պայքարը սկսեց հենացատկի որակավորման փուլից: Նա ցույց տվեց 14.866 արդյունք, որն առայժմ լավագույնն է այդ մրցաձևում: Երկրորդ տեղում ռուսաստանցի Նիկիտա Նագոռնին է, որը իր ցատկի համար ստացել է 14.783 միավոր:

Արթուր Դավթյանն այժմ պատրաստվում է նժույգթափերի մրցումներին: Երկու մրցաձևերում որակավորման փուլը հաղթահարելու դեպքում մեր մարզիկը օգոստոսի 1-ին կմասնակցի նժույգթափերի, իսկ օգոստոսի 2-ին հենացատկի եզրափակչին: