Բացել լրահոսը Փակել լրահոսը
hayk-martirosyany-ezraphakchi--n216812-1
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթահարեց նաև շախմատի աշխարհի գավաթի 1/16 եզրափակիչ փուլը

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության տղամարդկանց մրցաշարում  այսօր ընթանում են 1/16 եզրափակիչ փուլի պատասխան հանդիպումները:

Այս փուլին մասնակցող Հայաստանի միակ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը սևերով ոչ-ոքի խաղաց խորվաթ գրոսմայստեր Անտե Բրկիչի հետ: Առաջին պարտիան քանի որ ավարտվել էր հայ շախմատիստի առավելությամբ, ուստի նա 1,5:0,5 հաշվով հաղթեց այս մրցամարտում:

Հայկ Մարտիրոսյանը մտավ 1/8 եզրափակիչ փուլ, որտեղ կհանդիպի Պենտալա Հարիքրիշնա – Մ. Ամին Տաբատաբաեի զույգի հաղթողի հետ: