Բացել լրահոսը Փակել լրահոսը
Լավրով
A A
Քաղաքականություն

Մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը մեր սահմանների պարագծով․ Լավրով

Արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի շուրջը անկայունության գոտի ստեղծել․ այս մասին այսօր «Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Րիա Նովոստին։։

«Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մոտ հարևաններին, մեր եղբայրական ժողովուրդներին ստիպելով ընտրություն կատարել` «կա՛մ Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության», ուզում են ամենատարբեր ձևերով` և՛ ռազմական, և՛ տնտեսական, յուրացնել մեր երկրի շուրջը եղած տարածքներն ու մեզ շրջապատել «սանիտարական շղթայով», հետն էլ ինչ-որ օգուտ քաղել այն բանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա», - ասել է Լավրովը:

«Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով` ներառյալ և՛ Կենտրոնական Ասիան, և՛ Անդրկովկասը», - ավելացրել է Լավրովը:

Այդ փորձերի վերջնական նպատակը, նրա կարծիքով, Պետդումայի առաջիկա ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներսում իրադրությունն ապակայունացնելն է: