Բացել լրահոսը Փակել լրահոսը
427075281
A A
Հասարակություն

Բաքվի դատարանը ևս 13 հայ գերիների դատապարտել է 6 տարվա ազատազրկման

Բաքվի դատարանը Ադրբեջանում ապօրինի պահվող 13 հայ գերիներից յուրաքանչյուրին դատապարտել է 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում: Այս մասին տեղեկանում ենք minval.az կայքից:

Դատարանի առաջ են կանգնել Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:

Սա շինծու քրեական գործերով հայ ռազմագերիների նկատմամբ առաջին դատավարությունը չէ։ Գերիներին, որպես կանոն, կեղծ մեղադրանքներ են ներկայացնում «ահաբեկչության», «վարձկանության» ու «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» համար: