Բացել լրահոսը Փակել լրահոսը
f60fa637c39ce5_60fa637c39d03.thumb
A A
Հասարակություն

Ռուս խաղաղապահներն ապահովել են ադրբեջանական տրանսպորտի անվտանգությունը ԼՂ ճանապարհներին

Ռուս խաղաղապահներն իրագործել են ծանր տրանսպորտային միջոցների շարասյունները լեռնային ճանապարհներով դեպի Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի հեռավոր բնակավայրեր ուղեկցելու խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խուզարկել են վարորդներին և տրանսպորտային միջոցները և Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, ինչպես նաև Շուշի-Կարմիր շուկա և հակառակ ուղղությամբ շինանյութերով և սննդամթերքով բարձված վեց ավտոշարասյուն ուղեկցել բարդ ոլորուն ուղիներով: