Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Ասում են՝ ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց խի՞ եք թարսվում Պուտինի հետ»․ Ստեփան Գրիգորյան (տեսանյութ)

Հայաստանի առջև կանգնած գլխավոր մարտահրավերն ինֆորմացիոն անվտանգության խնդիրներն են։

Այս կարծիքը «Մեդիա կենտրոնի» քննարկմանն ասաց «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։

Նա նշեց, որ Հայաստանի այժմ  ինֆորմացիոն պատերազմ է վարվում։

«Հայաստանում այժմ շատ է տարածվում այն թեզը, որ ՆԱՏՕ-ն Թուրքիան է, սակայն չեն հիշում, Թուրքիան հիմա ՆԱՏՕ-ի մի շարք երկրների սանկցիաների տակ է՝ Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի», - ասաց նա։

Կեղծ և առավել անհանգստացնող թեզերից էլ, Ստեփան Գրիգորյանի խոսքով, այն է, որ պրոհայկական դիրքորոշումը միտումնավոր նույնացվում է հակառուսականի հետ․ «Շատ մարդիկ հիանում են մեր ելույթներով, ասում են՝ ամեն ինչ ճիշտ եք ասում, բայց խի՞ եք թարսվում Պուտինի հետ, Պուտինն ասեց, որ Արցախը մերը չի, ուրեմն մի բան գիտեր, խի՞ եք ասում, որ Արցախը մերն է։ Դա սարսափելի է, դա ջարդում է հայ ժողովրդի ինքնությունը»։