Բացել լրահոսը Փակել լրահոսը
1058860
A A
Հասարակություն

Մեկնարկել են MyWay ավիուղիների Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերը

MyWay ավիուղիները հուլիսի 22-ից տվել է Թբիլիսի-Երևան-Թբիլիսի երթուղով չվերթերի մեկնարկը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: