Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» Գյումրիում պարտվեց լեհական «Շլյոնսկին»

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին փուլի խաղում Հայաստանի գավաթակիր Երևանի «Արարատը» Գյումրիում պարտվեց լեհական «Շլյոնսկին»։

Առաջին խաղակեսում գրանցվեց ընդամենը մեկ գնդակ։ Հանդիպման 20-րդ րոպեին աչքի ընկավ հյուրերի պաշտպան Վոյցեխ Գոլան։ Երկրորդ կեսի սկբում արարատի պաշտպան Խուան Բրավոն հավասարեցրեց հաշիվը, սակայն մեկ րոպե անց Ֆաբիան Պիասեցկին կրկին առաջ մղեց հյուրերին։

Այնուհետև թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։ 70-րդ րոպեին Ռոբերտ Պիխը մեծացրեց «Շլյոնսկի» առավելությունը, սակայն 14 րոպե անց Ռազմիկ Հակոբյանը հեռահար հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը։ Ավաղ, խաղի 90+3 րոպեին կրկին աչքի ընկավ Ռոբերտ Պիխը։ 

Այդպիսով, 4։2 հաշվով հաղթանակ տարավ լեհական ակումբը։ Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 29-ին։