Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

Սա միակ օղակն է, որն մնացել է մեր ժողովրդին՝ Շուշիի հետ կապող. Վարդան Ասծատրյան (տեսանյութ)

 Արցախյան գորգերը արեւի տակ մի քանի ժամ մնալուց հետո հավաքվեցին  եւ տեղափոխվեցին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, որտեղ  հանգրվանել են փետրվարից։  Այնտեղ կմնան եւս մեկ ամսիս։

Առ այս պահը հայտնի չէ, թե հետո ուր կտեղափոխեն Շուշիի թանգարանի՝  160 փրկված գորգերը։  

Մասնավոր հավաքածուի տերը՝  Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն ասում  է, որ  Հայաստանի եւ Արցախի իշխանություններից որեւէ արձագանք չկա՝  տարածք տրամադրելու հարցում։

«Կարեւոր է, որ այս թանգարանը ուրիշ թանգարանի մեջ չլինի, որովհետեւ ինքը պետք է մնա որպես Շուշիի գորգերի թանգարան։ Եթե մենք միաձուլեցինք կամ  մասնատեցինք, Շուշին լրիվությամբ կկորցնենք։ Սա միակ օղակն է, որն մնացել է մեր ժողովրդին՝ Շուշի քաղաքի հետ կապող»,- ասաց նա։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի հետ զրույցը՝ տեսանյութում