Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga 1
A A
Սպորտ

«Ալաշկերտը» եվրոգավաթների հաջորդ փուլում կհանդիպի կամ «Կայրաթի», կամ «Ցրվենա Զվեզդայի» հետ

Ֆուտբոլի Եվրոպայի միության նստավայր Նիոնում կայացել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների և Կոնֆերենցիաների լիգաների որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Մոլդավայի «Շերիֆի» արգելքը հաղթահարելու դեպքում այդ փուլում կմրցի «Կայրաթ» (Ղազախստան) - «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի հետ։

Նշենք, որ ղազախական թիմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Այդ փուլի խաղերը տեղի կունենան օգոստոսի 3-4-ին և 10-ին։

«Ալաշկերտը» եթե պարտվի Մոլդովայի չեմպիոնին, ապա պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլում, որի խաղերը նախատեսված են օգոստոսի 5-ին և 12-ին։ Ի դեպ, այստեղ մեր թիմի հավանական մրցակիցը կլինի նույն «Կայրաթ» - «Ցրվենա Զվեզդա» զույգի անհաջողակը։