Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basket
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ-20 հավաքականը վերջին խաղում զիջեց Ալբանիային

Երևանում ավարտվեց Եվրոպայի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի մրցումները:

Վերջին՝ չորրորդ խաղում, Հայաստանի հավաքականը 72:79 հաշվով պարտվեց Ալբանիայի այդ տարիքային թիմին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց ալբանացի Կլեա Վերին, որը վաստակեց 27 միավոր: Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Արեքո Օրուջյանն էր՝ 20 միավոր: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 9 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի բասկետբոլիստուհիներն այս մրցաշարում չկարողացան հաղթանակ տանել և գրավեցին վերջին տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Հունաստանի հավաքականը, որը հաղթեց բոլոր 4 խաղերում: