Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ilham-Aliev-Charlez-Michel-2
A A
Քաղաքականություն

Շառլ Միշել․ «ԵՄ-ն, ի հավելումն Մինսկի խմբի ջանքերին, պատրաստ է խաղալ կառուցողական դեր որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»․ Առավոտ (տեսանյութ)

Ավարտվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այցը Բաքու։

Այսօր Բաքվում տեղի է ունեցել Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի  ասուլիսը։

«Եվրամիությունը պատրաստ է խաղալ կառուցողական դեր որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ի հավելումն Մինսկի խմբի ջանքերին։ Մենք, իհարկե, հարգանքով ենք վերաբերվում Մինսկի խմբի դերին, բայց դա չի նշանակում,  որ ԵՄ-ն էլ չի կարող տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորություններ ապահովելու համար տրամադրել որոշակի փորձառություն, աջակցություն,  գաղափարներ, եւ խրախուսել  որոշ հնարավոր բարելավումները՝ ավելի շատ կայունության, ավելի շատ անվտանգության համար»,-Բաքվում  ասել է Շառլ Միշելը։

Նա այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում տեսանյութ է  տարածել