Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hajlk 18,07,
A A
Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը հաղթեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովին առաջին խաղում

Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր ընթանում են 3-րդ փուլի առաջին հանդիպումները:

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնող միակ շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով մրցեց Շախրիյար Մամեդյարովի հետ:

Սկզբնախաղում ավելի ակտիվ էր սևերով հանդես եկող ադրբեջանցի գրոսմայստերը, սակայն մեր շախմատիստը վստահ պաշտպանվեց, այնուհետև գեղեցիկ հակագրոհ ձեռնարկեց: Արդյունքում, արդեն 29-րդ քայլին սևերը ստիպված հանձնվեցին:

Այդպիսով, Հայկ Մարտիրոսյանը առաջ անցավ հաշվի մեջ` 1:0: Վաղը կկայանա դասական շախմատի պատասխան հանդիպումը: Մեր շախմատիստն ոչ-ոքի խաղալու դեպքում կմտնի 4-րդ փուլ: