Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ավարտվեց Լեոնիդ Ազգալդյանի  անվան հրաձգության բաց առաջնությունը

Այսօրվա միջոցառումը անվանակոչված է Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանի անվամբ։ Մասնագիտությամբ ռադիոֆիզիկոս Ազգալդյանը զբաղվել է գիտական բեղուն գործունեությամբ, արցախյան առաջին շարժման առաջին իսկ օրերից եղել է առաջնագծում՝ որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվ կերպով մասնակցել ազգային-ազատագրական պայքարին։       Եվ հետագայում էլ հերոսն իր ճակատագիրը կապել է Արցախի ազատամարտի հետ՝ փորձելով գործադրել բոլոր հնարավոր միջոցները հայրենիքի անվտանգության, խաղաղության համար։ Թշնամու դավադիր կրակոցների զոհ է դարձել 1992 թվականին՝ ԼՀՂ, ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի, Արցախի հերոս։
  Փակման արարողությանը ներկայացվեց կարճամետրաժ ֆիլմ Լեոնիդ Ազգալդյանի մասին։

Լեոնիդ Ազգալդյանի անվան բաց առաջնությանը մասնակցել են շուրջ 80 մարզիկ հետևյալ կազմակերպություններից․

  • Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց ՊՈԱԿ 
  • Հրաձգության հանրապետական մարզադպրոց
  • Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
  • Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց
  • Վանաձորի թիմի 

 

Հաղթողների ցուցակ

Վազող թիրախ, 10մ, նորմալ վազք, տղաների պայքարում

1-ին տեղ     Գոռ Խաչատրյան

2-րդ             Հովհաննես Մարգարյան

3-րդ             Հովհաննես Խաչատրյան

 

Վազող թիրախ, 10մ նոմալ վազք աղջիկների պայքարում

1-ին տեղը      Գոհար Հարությունյան

2-րդ                Արուսյակ Գրիգորյան

3-րդ                Լիլիթ Մկրտչյան




Օդամղիչ հրացան, 10մ, 60կրակոց տղաների պայքարում 

1-ին տեղը՝   Հայն Բաբայան

2-րդ              Վրեժ Թորոսյան 

3-րդ              Հրաչ Բաբայան

 

Oդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց աղջիկների պայքարում

1-ին տեղ  Ալլա Պողոսյանը

2-րդ          Միլենա Պողոսյանը

3-րդ          Մարիամ Միքայելյանը

 

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց տղաների պայքարում

1-ին տեղը    Նորայր Առաքելյան

2-րդ              Զավեն Իգիթյանը

3-րդ              Լևոն Իսահակյան

Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց աղջիկների պայքարում

1-ին տեղը  Մանան Ասլիկյան

2-րդ            Մերի Մաթևոսյան

3-րդ            Նարե Գաբրիելյան

 

Վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, տղաների պայքարում

1-ին տեղ    Գոռ Խաչատրյանը

2-րդ            Հովհաննես Մարգարյան

3-րդ            Հովհաննես Խաչատրյան

 

Վազող թիրախ՝ խառը վազք, 10մ, 20+20 կրակոց աղջիկների պայքարում

1-ին տեղ     Արուսյակ Գրիգորյան

2-րդ             Լիլիթ Մկրտչյան

3-րդ             Ժաննա Պողոսյան




Հրացան, MIX վարժությունում

1-ին տեղ      Հրաչ Բաբայանը և Սեդա Գաբրիելյան

2-րդ              Գագիկ Նիկողոսյան և Միլենա Պողոսյան

3-րդ              Նարեկ Դեմիրխանյանը և Մարիամ Միքայելյան

 

Ատրճանակ, MIX վարժությունում

1-ին տեղը         Զավեն Իգիթյան և Լիլիթ Մկրտչյան 

2-րդ                   Նորայր Առաքելյան և Լիլիթ Ղարսայան

3-րդ                    Տիգրան Սուղյան և Մերի Մաթևոսյան 

 

Վազող թիրախ, MIX վարժությունում

1-ին տեղը՝ Ժաննա Պողոսյան և Հովհաննես Խաչատրյան 

2-րդ            Արուսյակ Գրիգորյան և  Տիգրան Մանուկյան 

3-րդ             Լիլիթ Մկրտչյան և Ռաֆայել Մնացականյան 

 

ՀՀ Սպորտի վարպետի թեկնածուի գրքույկներ է շնորհվել

Նարեկ Դեմիրխանյանին/հրացան ձև/

Գագիկ Նիկողոսյանին/հրացան ձև/

 

 ՀՀ Առաջին կարգի գրքույկներ է շնորհվում 

Նարե Մելքումյան/հրացան ձև/

Լևոն Իսահակյան /ատրճանակ ձև/

Աիդա Ազատյան /վազող թիրախ ձև/

Մարի Ղազարյան/վազող թիրախ ձև/

 

ՀՀ ռեկորդ

Արուսյակ Գրիգորյանը խառը վազք ձևում սահմանել է ՀՀ ռեկորդ՝ խոցելով 382։

Գոռ Խաչատրյանը նորմալ վազք ձևում սահմանել է ՀՀ ռեկորդ՝ խոցելով 581։

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի կողմից նրանց տրվեցին հուշանվերներ, իսկ Գոռ Խաչատրյանին ՀՀՖ նախագահը խրակուսեց նաև դրամական պարգևով, քանի որ Գոռը  գերազանցել էր ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից խրախուսական մրցանակ ստանալու արդյունքը։