Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել երկու այլ մեքենաների․ կան տուժածներ

Հուլիսի 17-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 6-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի և Շոպրոնի 3-րդ նրբանցքի խաչմերուկի մոտակայքում «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Տ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Ա․), այնուհետև կայանած «Scania» մակնիշի բեռնատարին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ․ Ղ․-ն (ծնված 1993 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1999 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Մ․ Տ․-ին (ծնված 1995 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին։ Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Skyline» մակնիշի ավտոմեքենան։