Բացել լրահոսը Փակել լրահոսը
218679268_298276071831149_577649752407258645_n
A A
Տնտեսություն

Հանդիպել ենք գինեգործների եւ կոնյակագործների հետ․ Քերոբյան (տեսանյութ)

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հանդիպել է գինեգործների եւ կոնյակագործների հետ՝ քննարկելու մի շարք հարցեր, որոնցից, թերեւս, ամենակարեւորը խաղողի մթերմանը նախապատրաստվելը եւ մթերումների սահուն կազմակերպումն է
 
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝  Խոսել են միջնաժամկետ եւ երկարաժամկետ պլանների մասին, վերհանել այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր արտադրողներին ավելի ռիսկային քայլերի գնալ եւ արագ զարգանալ։
 
Անդրադարձել են նաեւ գործող եւ նոր մշակվող պետօժանդակության ծրագրերին եւ դրանց ավելի սահուն իրագործման հարցերին։
 
Գինեգործության ոլորտը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար, եւ մենք անելու ենք հնարավոր ամեն բան դրա հնարավորինս արագ աճն ապահովելու համար,- նշում է Քերոբյանը։