Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Գուգարքի ոստիկաններն ու վետերանները գողության փորձ են կանխել

Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները և վետերանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, հուլիսի 16-ին համատեղ ձեռնարկած միջոցառումներով կանխել են Լերմոնտովո գյուղի վարչական տարածքի հողամասերից մեկում տեղադրված տնակը ինքնաբարձիչի օգնությամբ գողանալու փորձը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։

Կասկածանքով բաժին հրավիրված երեք տղամարդիկ կատարվածի վերաբերյալ տվել են բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տնակի տիրոջ ինքնությունը պարզելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: