Բացել լրահոսը Փակել լրահոսը
95702495
A A
Հասարակություն

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին ավտոմեքենան մոտ 100 մետր գլորվել է ձորը

Հուլիսի 17-ին ժամը 02:10-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 00:05-ին տարբեր մարմնական վնասվածքներով, ոչ սթափ վիճակում, իրենց մոտ են դիմել ՀՀ Արարատի մարզի բնակիչներ՝ Ա. Շ.-ն (ծնված 1999թ.), Շ. Շ.-ն (ծնված 2001թ.), Գ. Հ.-ն (ծնված 2001թ.), Գ. Մ.-ն (ծնված 2001թ.) և Հ. Տ.-ն (ծնված 2000թ.)։ Այս մասին հայտնում է ԱՀ Ոստիկանությունը։

Դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ հուլիսի 16-ին ժամը 23:00-ի սահմաններում Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 14-րդ կիլոմետրին, ՀՀ Արարատի մարզի բնակիչ Մ. Ա.-ի (ծնված 1999թ.) վարած «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ձախ և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության ՔՀ վարչությունը: