Բացել լրահոսը Փակել լրահոսը
218178658_781998925830816_3096085051141197683_n
A A
Հասարակություն

Կապիտան Արթուր Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար, իմ որոշմամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N  զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, կապիտան Արթուր Գրիգորիի Աղասյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Այս մասին գրառում է կատարել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Պատերազմի ժամանակ 6-րդ պաշտպանական շրջանի ամենադժվար հենակետի պաշտպանությունը հենց Արթուրի վաշտին էր վստահված: Պարբերաբար խոսում էի  նրա հետ։

Արթուրի կատարած բացառիկ սխրագործությունները  գնահատելու և նրան Արցախի հերոսի բարձրագույն կոչման արժանացնելու որոշումս դեռ չէի ստորագրել, երբ  կապն ընդհատվեց…

Արցախի Մարտունի քաղաքում ապրող Աղասյանների ընտանիքն այս պատերազմում բացի Արթուրից կորցրել է մյուս  որդուն՝ Արսենին ևս…

Խորապես վշտակցելով ընտանիքի բոլոր անդամներին՝ գլուխ եմ խոնարհում Արթուրի և Արսենի հիշատակի,  նրանց հարազատների առջև…»,-գրել  է նա։