Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Հասարակություն

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի ու ավերածությունների կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Շտայնմայերին և Գերմանիայի բարեկամ ժողովրդին, զոհվածների հարազատներին և մերձավորներին մաղթել է տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում: