Բացել լրահոսը Փակել լրահոսը
WireAP_e4bf7d5846c046628fbd615f66664b3e_16x9_992
A A
Հասարակություն

Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան

Հորդառատ անձրևների պատճառով Թուրքիայի սևծովյան ափին ջրհեղեղներն ու սողանքները հանգեցրել են առնվազն վեց մարդու մահվան, ևս երկուսը անհայտ կորած են։ Այս մասին գրում է swissinfo.ch կայքը:

Տեղատարափ անձրևներ են տեղացել Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռիզե նահանգում. վնասվել են թեյի տնկարկները։

Երկրի այս հատվածում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Տասնյակ գյուղեր մնացել են առանց էլեկտրականության: