Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ջիվան Գասպարյան
A A
Պաշտոնական

Ջիվան Գասպարյանի թաղման հանձնաժողով է ստեղծվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թաղման հանձնաժողով ստեղծելու ու դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել։ Դրանում մասնավորապես ասվում է․

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով՝ 1. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա: