Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa
A A
Սպորտ

«Նոան» և «Ուրարտուն» դուրս մնացին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայից

Հայաստանի ֆուտբոլի նախորդ առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ Երևանի «Նոան» և «Ուրարտուն» պարտություն կրեցին ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղերում և դուրս մնացին մրցաշարից:

«Նոան», որն առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի «ԿուՊՍ» թիմին, հյուընկալվելիս պարտվեց ավելի խոշոր հաշվով` 0:5: «Ուրարտուն» սեփական դաշտում ընդունեց Սլովենիայի «Մարիբորին» և երկրորդ անգամ նույն 0:1 հաշվով զիջեց մրցակցին:

Այդպիսով, Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում Հայաստանից հանդես կգա միայն Երևանի «Արարատը», որն այսօր 2:0 հաշվով հաղթել է հունգարական «Ֆեհերվարին»: