Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Ժողովրդին այս պահին պետք է ամոքող երաժշտություն․ կայացավ «Օրփեոս և էվրիդիկե» օպերայի գլխավոր փորձը (տեսանյութ)

Վաղը՝ հուլիսի 16-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համագործակցությամբ կկայանա Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի պրեմիերան։

Գլյուկի 18-րդ դարի բարոկ օպերան Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի բեմում կհնչի Կոնսերվատորիայի լավագույն ուսանողների կատարմամբ։ 

Օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Պապյանը, ում նախաձեռնությամբ իրականացավ ներկայացումը, լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ Գլյուկի ընտրությունը պատահական չէր, որ մեր ժողովրդին այս պահին պետք է ամոքող երաժշտություն։

«Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի ներկայացումները Երևանի պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայում տեղի կունենան նաև հուլիսի 17-ին՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, 19-ին, 20-ին՝ դիրիժոր Սուրեն Շահիջանյանի ղեկավարությամբ: Ներկայացումների սկիզբը ժամը 20:00-ին է։

Ռեժիսորն է Վռամ Կարապետյանը, բեմանկարիչը՝ Տիգրան Ձիթողցյանը, խորեոգրաֆը՝ Արման Բալմանուկյանը։