Բացել լրահոսը Փակել լրահոսը
218290034_2988871094687333_6410755676115535079_n
A A
Հասարակություն

Ո՞ր դեպքերում օտարերկրացիները ՀՀ-ում կպատվաստվեն․ պարզաբանում

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ-Ն։
 
Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։
Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես.
 
☑️ Հյուսիսային պողոտա,
☑️ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,
☑️ «Մեգա մոլ» առևտրի կենտրոն,
☑️ «Դալմա մոլ» առևտրի կենտրոն,
☑️ «Կասկադ» համալիր։