Բացել լրահոսը Փակել լրահոսը
217765871_220089853315670_2432390240373442544_n
A A
Հասարակություն

Սյունիքիի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում մեկնարկել են ականազերծման աշխատանքները

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը սկսել է Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի կասետային ենթազինամթերքով վարակված տարածքների ականազերծումը։

Այս տարի նախատեսվում է մաքրել 45 000 քմ տարածք։ Ականազերծման աշխատանքներն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «The Halo Trust»  ընկերությունը:

Աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ը։

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ