Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0143230
A A
Քաղաքականություն

Պատգամավորներին հատկացվող 50 հազար դրամը դարձնել 250 հազար դրամ․ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:  Նախագծով առաջարկվում է պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը` 50 հազար դրամից դարձնելով 250 հազար դրամ: Նախագիծը ընդունվեց 74 կողմ ձայներով:

Նախագծի հեղինակներն են իմքայլական պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանը և Նիկոլ Բաղդասարյանը:

Խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցել քննարկումներին։