Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Անահիտ Ավանեսյանը՝ օտարերկրացիների ՀՀ-ում պատվաստման մասին (տեսանյութ)

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեր երկրում օտարերկրացիների համար հասանելի դարձնելը մարդասիրական ու հակահամաճարակային նպատակով է:Այս մասին ասել է ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է, որ այսուհետ վճարովի հիմունքով լինի օտարերկրացիների պատվաստումը:

«Տեսնելով, որ պատվաստման այսպիսի մեծ հետաքրքրություն է առաջացել՝ կառավարությունը նժարի վրա պետք է դնի մի փոքր վճարը պատվաստման դիմաց, և այն, որ օտարերկրյա քաղաքացիները գալիս են Հայաստան, ճանաչում են Հայաստանը, ծախսում են գումարներ, և Հայաստանի վարկանիշն այս ընթացքում ինչպես է բարձրանում:

Կարծում ենք՝ խելամիտ որոշում կկայացնի, և արդյունքը բոլորիդ հայտնի կլինի, իհարկե, եթե հետագայում հոսքերն այնպես մեծանան, որ իսկապես չկարողանանք կառավարել»,- ասաց Ավանեսյանը: