Բացել լրահոսը Փակել լրահոսը
17016898_1423944017720053_6515135983679307199_o
A A
Քաղաքականություն

ԱԺ-ի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավել․ նախկին նախարար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը գրառում է արել․
 
«Աժ պատգամավորների կողմից, ովքեր այլևս պատգամավոր չեն լինելու, արտահերթ նիստով նախաձեռնել են պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնել 250,000 դրամ՝ հիմնավորելով, որ պատգամավորների թիվը նվազել է, Աժ-ի ծախսերը նվազել են, այս բարձրացման համար նոր գումար պետք չի։
 
Նախ, անհասկանալի է նման օրենքի փոփոխությունը իրականացնել արտահերթ նիստով, այն էլ հաջորդ գումարման ԱԺ-ի համար։
Զարմանալի է նաև հիմնավորումը։ Նախ պատգամավորների թիվը շարունակում է լինել օրենքով նախատեսվածից ավել, ինչպես գործող, այնպես էլ նոր ԱԺ-ում, հետևաբար ԱԺ-ի ծախսերը եղել են և շարունակելու են լինել նախատեսվածից ավել։
 
Տղերք, ես էլ նախարար եղած ժամանակ պարգևավճար չեմ ստացել, նույն տրամաբանությամբ, դիմեք սոցապ, դա էլ կիսվեք, մինչև վերջին շունչը օրենսդրական բացառիկ գործունեությամբ զբաղվելու համար»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։