Բացել լրահոսը Փակել լրահոսը
աճյունների որոնում
A A
Պաշտոնական

Աճյունների որոնումներն այսօր ընթանում են Մատաղիսի ուղղությամբ

Փրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվում են Մատաղիսի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Արդյունքների մասին ծառայությունը կրապարակի հավելյալ տեղեկություն։

Նշենք, որ զինադադարից հետո մինչ օրս Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1604 աճյուն։