A
A
ՍԴ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործով դատաքննությունն ավարտվեց:
Սահմանադրական դատարանի դատավորները հեռացել են դռնփակ խորհրդակցության՝ գործով որոշում կայացնելու համար: Գործով որոշման հրապարակման օրվա և ժամի վերաբերյալ Սահմանադրական դատարանի աշխատակազմը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:
Սահմանադրական դատարանը քննում է ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները ։ Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9ին: ՍԴ որոշման կայացման վերջնաժամկետը հուլիսի 17-ն է: