Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արմեն Սարգսյան
A A
Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Բարհամ Սալեհին՝ Նասրիյա քաղաքի Իմամ ալ Հուսեյն հիվանդանոցում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանն իր վշտակցության և զորակցության խոսքերն է հղել նախագահ Բարհամ Սալեհին և զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։