Բացել լրահոսը Փակել լրահոսը
2642060
A A
Հասարակություն

Բոլիվիայում ավտոբուսն ընկել է 150 մետր բարձրությունից

Բոլիվիայում մարդատար ավտոբուսը 150 մետր բարձրությունից ընկել է, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 34 մարդ: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը։

Նշվում է, որ կանոնավոր ավտոբուսը շարժվում էր դեպի Բոլիվիայի մայրաքաղաք Սուկրե: Մահացածներից բացի վիրավորվել է տասը մարդ, նրանցից երկուսի վիճակը ծանր է:

Վթարի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները: