Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՍԴ նիստը շարունակվում է․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի կարծիքով՝  ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու համար պետք  է պարզել, թե արդյոք ընտրության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև քվեարկությունների արդյունքների ամփոփման արդյունքում տեղի  ունեցել Ընտրական օրենսգրքի պահանջների խախտումներ։

«Ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ է, որ խախտումների հետևանքները կրեն անդառնալի բնույթ, պետք է կորցված լինի քվեարկության մասնակիցների կամարտահայտությունը ստույգ պարզելու հնարավորությունը։ Հետևաբար, ընտրության արդյունքները անվավեր ճանաչելն իրենից ներկայացնում է բավականին լուրջ քաղաքական և իրավական զենք, որը պետք է օգտագործվի միայն բացառիկ դեպքերում»,- ՍԴ-ում ասաց Տիգրան Մուկուչյանը։

Սահմանադրական դատարանը  շարունակում է լսել  ընտրությունների  արդյունքները վիճարկող՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները։

Նիստը շարունակվում է։