Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սահմանադրական_դատարան
A A
Հասարակություն

Անհրաժեշտության դեպքում վաղվա ՍԴ նիստը կշարունակվի մինչև 24:00-ն

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» գործի բանավոր ընթացակարգով դատաքննությունը կշարունակվի 2021 թվականի հուլիսի 11-ին, ժամը 10:00-ին։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի խոսնակ Եվա Թովմասյանը։
 
Անհրաժեշտության դեպքում նիստը կշարունակվի մինչև 24:00-ն։