Բացել լրահոսը Փակել լրահոսը
1200px-Civil_Contract_Armenia_logo.svg_
A A
Քաղաքականություն

ՔՊ-ն քննարկել է խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցը․ ովքե՞ր են նրանք

Այսօր կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության և ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդլայնված նիստ։ Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը պատգամավորության թեկնածուների հետ քննարկումների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ առաջարկել է խմբակցության ղեկավարի պաշտոնում առաջադրել Հայկ Կոնջորյանի, իսկ խմբակցության քարտուղարի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածությունը։