Բացել լրահոսը Փակել լրահոսը
2020-07-14-9f078c7c-4287-449d-baac-a8bdd5904cae
A A
Հասարակություն

Հայցում ենք Ձեր մասնակցությունը․ Երևանի քաղաքապետի խոսնակ

Սիրելի համաքաղաքացիներ,

Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները նոր ավտոբուսների շահագործման ընթացքին հատկապես բծախնդիր են վերաբերում։ Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ  Կարապետյանը։

«Հայցում ենք Ձեր մասնակցությունը՝ խախտումների ու բացթողումների հայտնաբերման հարցում։ Ձեր մասնակցությունը կօգնի մեզ՝ ավելի որակյալ դարձնել սպասարկումը, հատկապես տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերին ընդառաջ»։

Նա կից հրապարկել է վարորդներից մեկին տրված նկատողությունը։