A
A
Իրանի նախագահը՝ երկրում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի բռնկման մասին
Աջակցիր «Ա1+»-ինԻրանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված իրադրությունը վատանում է։Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին, տեղեկացնում է Րիա Նովոստին:
Նախագահը տեղեկացրել է, որ երկրի հարավային և հարավ-արևելյան հատվածներում սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը: Ռոուհանին նշել է, որ թեպետ իրենք կարող են օրական պատվաստել մինչև 500 հազար քաղաքացու, սակայն անհրաժեշտ է պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը:
«Հնարավոր է՝ հինգերորդ ալիքն արդեն սկսվել է»,- ասել է նա։