A
A
Բռնցքամարտիկ Էրիկ Առստամյանը Եվրոպայի առաջնությունում պարտվեց Գոռ Այվազյանին
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այսօր անցկացվում են կիսաեզրափակիչ մարտերը։
Հայաստանի երեք պատվիրակներից առաջինը ռինգ մտավ 46 կգ քաշային Էրիկ Առստամյանը։ Մեր մարզիկը 0։5 հաշվով պարտվեց Վրաստանը ներկայացնող իր հայրենակից Գոռ Այվազյանին ու դուրս մնաց պայքարից։
75 կգ քաշային Համլետ Ադամյանը նույնպես անհաջող հանդես եկավ և ավարտեց ելույթները։ Նա 1։4 հաշվով պարտվեց չեռնոգորցի Միրկո Սարչևիչին։
Այսօր երեկոյան մրցահերթին հանդես կգա 48 կգ քաշային Սամվել Գրիգորյանը, որը կհանդիպի Վրաստանը ներկայացնող ադրբեջանցի բռնցքամարտիկ Օրուջ Ախմեդովի հետ։