Բացել լրահոսը Փակել լրահոսը
10280_armen-muradyan4_M
A A
Հասարակություն

COVID-19-ի Դելտա կամ Հնդկական տարբերակի մասին․ Արմեն Մուրադյան

Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացման տեսանկյունից, կարևորվում է COVID-19 վիրուսի մուտացիաների ուսումնասիրությունը, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ վարակի տարածման արագության, հիվանդության ծանրության, հակամարմինների նեյտրալիզացնող հնարավորության, ինչպես նաև պատվաստման գործընթացի վրա: Այս մասին գրառում է կատարել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«2021թ. մայիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց Delta տեսակը (B.1.617.2), որպես վտանգ ներկայացնող տարբերակ, քանի որ վերջինի փոխանցման արագությունը շուրջ 40-60%-ով ավելին է, քան Ալֆայինը, կարող է ասոցիացված լինել հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի հետ:

Հաշվի առնելով փոխանցելիության արագությունը, Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կգերազանցի այլ շտամներին և կդառնա գերիշխող մուտացիա առաջիկա ամիսների ընթացքում, և կստեղծի համավարակի նոր ալիք:

2021թ.-ի հունիսի 29-ի դրությամբ, 96 երկրներ հայտնել են Դելտայի տարբերակի դեպքերի մասին և այդ երկրներում նկատվում է նոր դեպքերի և հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճ:

Դեռ ավելին, ներկայումս առկա տվյալները վկայում են մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված  Delta տարբերակից, քան այլ տարբերակներից:

Միևնույն ժամանակ, ամբողջական՝ երկու պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը Delta տարբերակից նույնն է, ինչ այլ տարբերակներից»,-գրել է նա: