Բացել լրահոսը Փակել լրահոսը
1960948_811853038872572_2852294120385798425_o
A A
Հասարակություն

Դատարանը պարտավորեցրել է վերացնել իմ օրինական շահերի խախտումները. Ռուբեն Վարդազարյան

Երեկ ստացա դատարանի օրինական ուժի մեջ մտած ծավալուն որոշումը, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել իմ, որպես դատավորի և ԲԴԽ նախագահի իրավունքների և օրինական շահերի խախտումները: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդազարյանը:

«Վստահ եմ, որ դատավոր Դավիթ Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը տեսանելի է ոչ միայն ինձ, այլ նաև անկողմնակալ ու կողմնակալ անձանց»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։