Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+noa 8.07.
A A
Սպորտ

«Նոան» հաղթեց Կոնֆերենցիայի լիգայի առաջին խաղում (տեսանյութ)

ՀՀ ֆուտբոլի փոխչեմպիոն Երևանի «Նոան» այսօր կայացած ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիայի լիգայի առաջին խաղում սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց ֆիննական «ԿուՊՍ» թիմին։

Առաջին խաղակեսում միակ գոլային պահը ստեղծեցին հյուրերը, սակայն նրանց կատարած վտանգավոր հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին:

Միակ գոլը գրանցվեց 77-րդ րոպեին. «Նոան» սուր հակագրոհ ձեռնարկեց և եզրից կատարված փոխանցումից հետո «ԿուՊՍ»-ի պաշտպան Պոպովիչը ցանկանալով չեզոքացնել վտանգը, ակամայից գլխի հարվածով գրավեց սեփական դարպասը:

Այդպիսով, նորաստեղծ Կոնֆեդերացիայի լիգային մասնակցող Հայաստանի առաջին թիմը հաղթանակով մեկնարկեց մրցաշարը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 15-ին, Ֆինլանդիայում: