Բացել լրահոսը Փակել լրահոսը
218126
A A
Քաղաքականություն

Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին

Այս շաբաթ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է «Հայաստան» դաշինքի կազմում ընդգրկված կուսակցությունների ղեկավարներին՝ քննության առնելու հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած զարգացումներն ու հետագա առաջնահերթությունները։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Դեսպան Թրեյսին ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է հայաստանյան բարեփոխումների օրակարգին և հանձնառու է ամրապնդել ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ գործակցությունը։

Դեսպանը նաև շեշտել է կառուցողական ընդդիմության, իրավունքի գերակայության և ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հարգանքի կարևորությունը։