A
A
Ստանիսլավ Չերչեսովը ազատվեց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի ֆուտբոլի միությունը և ազգային թիմի գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը փոխադարձ համաձայնությամբ չեղարկել են գործող պայմանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է միության մամուլի ծառայությունը։
Այդ պաշտոնը զբաղեցնելու թեկնածուներ են համարվում Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը, այդ երկրի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Շտեֆան կունցը և պորտուգալացի մասնագետ Անդրե Վիլաշ-Բոաշը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականը Եվրոպայի 2020թ առաջնությունում հաղթել էր միայն Ֆինլանդիային և իր խմբում զբաղեցրել վերջին՝ 4-րդ տեղը։ ՌՖՄ մարզչական կոմիտեն, մի շարք քաղաքական գործիչներ իրենց վստահությունն էին հայտնել մասնագետին, սակայն ֆուտբոլասերներն պահանջում էին մարզչի հրաժարականը։